Օրը՝ 27.10.2022
Նյութերի հրապարակման սկիզբը՝ 20:00
Մասնակիցները՝ Քոլեջի 5 տարեկաններ
Անցկացման վայրը՝ ընտանեկան դպրոցում
Պատասխանատուներ՝ ընտանեկան դպրոցի անդամներ
Նպատակը՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում յուրացրած ստեղծագործությունների՝ հեքիաթների, բանաստեղծությունների ներկայացում, ամփոփում
Խնդիրները՝
- Կարողանում է ընտրել իր նախընտրած ստեղծագործությունը,
- Բերանացի ներկայացնում է ստեղծագործությունը,
- Ճանաչում է ստեղծագործության հերոսներին,
- Կարողանում է ճիշտ ներկայացնել գործողությունների հաջորդականությունը:
Ընթացքը.
5 տարեկանների խմբի ղեկավարը կամ ղեկավարի օգնականը նախապես 5 տարեկանների էլեկտրոնային հասցեներին ուղարկում է հեքիաթների, բանաստեղծությունների ցանկը: Յուրաքանչյուր սովորող մայրիկի կամ ընտանիքի անդամներից որևէ մեկի հետ ցանկից ընտրում է իր նախընտրելի հեքիաթը, բանաստեղծությունը, ստեղծում հարմար միջավայր և սկսում պատմել, ներկայացնել այն: Ընթացքը նկարահանում է ընտանիքի անդամներից որևէ մեկը, համապատասխան շտկումներ անում, տեղադրում է YouTube-յան իր էջում և հղումն ուղարկում խմբի ղեկավարին կամ ղեկավարի օգնականին: Ժամը 20:00-ից սկսվում է «Լինում է, չի լինում» հեքիաթների, բանաստեղծությունների ֆլեշմոբը: Պատրաստի նյութերը հրապարակվում են դասարանական բլոգում, ենթակայքում, սոցցանցերում:
Ստեղծագործությունների ցանկը