Рубрика: 2022-2023

«Հոկտեմբերիկ». Ինքնաշեն խաղեր թափոններից

Օրը՝ 20․10․2022
Ժամը՝ 11:00
Վայրը՝ Քոլեջի 5 տարեկանների դասարան-լաբորատորիա
Մասնակիցներ՝ Քոլեջի 5 տարեկաններ
Պատասխանատուներ՝  Անահիտ Գրիգորյան, Իրինա Սարգսյան

Խորհրդատու տեխնոլոգ՝ Թերեզա Թումանյան
Նպատակը՝ Թափոններից ինքնաշեն խաղերի ստեղծում

Խնդիրները՝ Զարգացնել սովորողի

  • ստեղծագործական միտքը, երևակայությունը
  • ինքնուրույն աշխատելու կարողությունները
  • աշխատանքային հմտությունները (դասավորել, կառուցել, համադրել, սոսնձով աշխատել, մկրատով աշխատել )
  • ինքնասպասարկման կարողությունները (պատրաստել աշխատանքային սեղանը, աշխատանքից հետո հավաքել իրերը, տեսակավորել, աղբը թափել)
  • մանր մոտորիկան
  • խմբով աշխատելու հմտությունները

Ընթացքը.
Ստուգատեսը կսկսենք զրույցով` ի՞նչ է խաղալիքը, ինչի՞ համար է այն անհրաժեշտ։ Հետո սովորողների հետ էկրանին կդիտենք թափոններից ինքնաշեն խաղալիքների նմուշներ, իրենք կընտրեն՝ որն են պատրաստելու: Կնշենք, թե որ խաղի համար ինչ պարագաներ են անհրաժեշտ։ Կնախապատրաստենք աշխատանքային սեղանները համապատասխան պարագաներով՝ հաստ թղթեր, քաթանե կտորներ, մկրատներ, տաք սոսինձ և այլն: Աշխատանքն ավարտելուց հետո սովորողները կարգի կբերեն աշխատանքային տարածքը և կխաղան իրենց իսկ պատրաստած ինքնաշեն խաղերով:
Անհրաժեշտ պարագաներ՝ տաք սոսինձ, մկրատ, ստվարաթուղթ, գունավոր թղթեր, թելեր:

Ստեղծված ուսուցողական խաղերը, դրանց գործածում-կիրառումը  կհրապարակվեն դասարանական բլոգում:

Оставьте комментарий