Ծննդյան օրացույց․ ծննդյան ծեսի կազմակերպում

Երբ դասարանում ընթերցում էի Դոնալդ Բիսեթի «Մոռացված ծննդյան օրը» հեքիաթը, Նանեն հայտարարեց, որ 5 տարեկան լինելը շատ լավ բան է, քանի որ արդեն մեծանում են և այլևս ցերեկները չեն քնում։ ։)
5 տարեկանների խմբում ծննդյան ծեսը շա՜տ սիրելի է, քանի որ յուրաքանչյուր սովորող կարևորում է իր 5 տարեկան դառնալը։ Եվ էական չէ՝ կլինի՞ քաղցրավենիք, միրգ կամ հյութ, թե չի լինի, կարևորը օրվա հերոսի համար իր տոն-օրը ընկերների հետ ուրախ մթնոլորտում անցկացնելն է՝ սիրուն բարեմաղթանքներով, միասնական պարերգերով, ազգային ու ռոդարիական խաղերով (բարենպաստ եղանակային պայմաններում այս ամենը կազմակերպվում է բացօթյա)։ Սրանից առավել ուրախություն չկա։
Ծննդյան ծեսի կազմակերպման գործում կարևոր է դասվար-ծնող համագործակցությունը, որպեսզի սովորողի օրն առավել ուրախ անցնի։

  • Ծննդյան ծեսի նախօրեին ծնողի հետ քննարկում ենք՝ ինչպես կազմակերպել օրը՝ անհրաժեշտ պարագաներ, մթերք և այլն։
  • Խոհանոցային գործունեություն — սովորողն ընկերների հետ թխում է իր ծննդյան բիսկվիթը (բիսկվիթը պայմանական է գրված, կարող է լինել վաֆլի, կեքս), որը հետո կզարդարեն խտացրած կաթով, մրգերով կամ հատապտուղներով՝ ըստ նախասիրության։
  • Մարզական գործունեություն — Ծննդյան ծեսերի ժամանակ օրվա հերոսները սիրում են «հրամաններ տալ» և իրենք են որոշում՝ ինչ խաղեր խաղան։ Այստեղ նրանց օգնության են գալիս մեր ազգային խաղերը, էստաֆետային-մարզառոդարիական, շնչառական խաղերը։
  • Ցուցահանդես — Կախված ծննդյան ծեսի օրվա հերոսի նախասիրություններից՝ կազմակերպվում է ցուցահանդես, որտեղ ցուցադրվում են նրա կատարած աշխատանքները՝ նկարներ, լուսանկարներ, կավե աշխատանքներ և այլն։
  • Մեդիագործունեություն — Շաբաթվա հիմնական աշխատանքը լինում է ծննդյան մեդիաբացիկների ստեղծումը, որոնք դասվարը կամ օգնականը հավաքում են մեկ տեղում, պատրաստում հոլովակ, կցում սովորողների բարեմաղթանքները և նվիրում։
  • Լեզվագործունեություն — Ծննդյան ամենալավ նվերը ընկերների ի սրտե ասած բարեմաղթանքներն են, գրկախառնություններն ու միասնական խենթությունները։ Ուսուցման 3-րդ շրջանում, երբ սովորողներն արդեն բառուսուցման միջոցով կծանոթնան տառերի հետ, մեդիաբացիկների մեջ կմուտքագրեն իրենց բարեմաղթանքները՝ թեկուզ մեկ բառով։

Ծննդյան օրացույց՝ ըստ ամիսների

լրացվում է