Рубрика: 2021-2022, Ուսումնական ճամփորդություններ 2021-2022

«Համբարձում» ծիսական-երաժշտական ճամփորդական ստուգատես

Աշտարակ

Ծեսն իրականացնել բացօթյա:
Համբարձման ծեսն իրականցվում է Սուրբ Զատիկից 40 օր անց: Այս տարի այն նշվելու է մայիսի 27-ին: Մայիսի 25-ին Քոլեջի 5-6 տարեկանները և Փարպիի մանկապարտեզի 5-6 տարեկանները Համբարձման ծիսական ստուգատեսային նախագծերով կճամփորդեն դեպի Աշտարակի «Ջրաղաց»:
Օրը՝ 25.05.2022թ.

Ժամը՝ 09:30-13:00
Մասնակիցներ՝ Քոլեջի 5-6 տարեկաններ, Փարպիի մանկապարտեզի 5-6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Անահիտ Գրիգորյան, Իրինա Սարգսյան
Փարպիի մանկապարտեզի պատասխանատուներ՝ Աննա Հովհաննիսյան(մեթոդիստ), Նելլի Գալստյան(դաստիարակ)
Երաժշտության ուսուցիչ՝ Մարինե Մկրտչյան
Նախորդ համագործակցությունները Փարպիի մանկապարտեզի հետ

Նախապատրաստական փուլ՝ Վերհիշել ճամփորդական կանոնները
Երթուղին՝  ՀԱԹ — Աջափնյակ — Քասախ — Պռոշյան — Աշտարակ

Նպատակը՝

  • Համբարձում ազգային ծեսի իրականացում, ներկայացում, ծիսական-երաժշտական, ճամփորդական ստուգատեսի անցկացում, դիտարկման արդյունքների գրանցում:

Խնդիրները՝

  • Ճամփորդական կարողությունների զարգացում, ներկայացում .
  • Խաղային-երաժշտական կարողությունների զարգացում, ներկայացում.
  • Խմբով աշխատելու- ճամփորդելու կարողությունների զարգացում, ներկայացում.
  • Իրար լսելու, լրացնելու, շարունակելու մշակույթի ձևավորում:

Ընթացքը՝
Ծեսին նախապատրաստվելիս՝

  • սովորել պատրաստել Վիճակի տիկնիկ  
  • սովորել պսակ հյուսելու տարբերակներ
  • որոշել գործողությունների հաջորդականությունը, կազմել նախնական սցենարը

Ճամփորդող սեբաստացի կամ ճամփորդությանը նախապատրաստվելիս՝

Ընտանեկան դպրոցներում սովորողները նույնպես սկսում են նախապատրաստվել ճամփորդությանը: Իրականացնում են հետևյալ նախագծերը՝

  • Իմ ճամփորդական ուսապարկը
  • Ճամփորդական բրդուճներ

Սովորողը կարող է ընտրել: Ընտանեկան դպրոցում պատրաստում են տեսանյութեր, որոնց ընթացքում սովորողը պատմում-ներկայացնում է, թե ինչ է անհրաժեշտ ունենալ ուսապարկում ճամփորդության մեկնելիս: Որպես առանձին տեսանյութ կամ շարունակություն՝կարող են պատմել-ներկայացնել, թե ինչպես են պաատրաստում իրենց բրդուճները….

Ճամփորդությունն իրականացվող քայլաշարը՝

  • Քայլք /Աշտարակ գյուղ, կամրջից քայլքով դեպի Աշտարակի ջրաղաց/
  • Միասնական նախաճաշ
  • Ծեսի իրականացում
  • Քայլքով անցում դեպի Սուրբ Կարմրավոր եկեղեցի

Սովորողներն ուսապարկում պետք է ունենան.

  • արևապաշտպան գլխարկ
  • ջուր
  • խոնավ և չոր անձեռոցիկ
  • ալկոգել
  • աղբի տոպրակ, ձեռնոց
  • Բրդուճներ, անվտանգ սնունդ

Պատրաստի ֆիլմերը դասվարը կտեղադրի դասարանական բլոգում:

  1. Բելկովա Ալիսա
  2. Գրիգորյան Էվա
  3. Դաշտոյան Իռեն
  4. Կոթոլյան Անի
  5. Հարությունյան Ալեքսանդր
  6. Մելքոնյան Ելիսեյ
  7. Ղազարյան Ազատ
  8. Ղազարյան Դավիթ
  9. Ղազարյան Միքայել
  10. Մաթևոսյան Մարի
  11. Սերոբյան Վահան
  12. Սևումյան Դոմինիկ
  13. Սուրենյանց Նանե
  14. Վիրաբյան Անգելինա
  15. Քալոյան Դավիթ
  16. Քեշիշյան Լյուսի
  17. Բալայան Դավիթ
  18. Ադամյան Սամուել
  19. Գալստյան Առնո

Оставьте комментарий