Рубрика: 2021-2022, «Բլեյան ցանց», Համագործակցային նախագծեր 2020-2022, Այցելություններ 2021-2022

Այցելություն Փարպիի մանկապարտեզ

Չորեքշաբթի օրը աշխատանքային խմբով այցելեցինք Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Յուլյանի անվան մանկապարտեզ: Միասին իրականացրեցինք թթուդրիկի ծեսը: Դաստիարակներն ու սաները նախապես կատարել էին անհրաժեշտ գնումները, մնում էր միայն բանջարեղենը լվանալ, դասարավորել աշխատանքային տարածքը և անցնել գործի: Միասնական երգերով, գովք-խաղերով սկսեցինք մեր օրը, բանջարեղենային կերպարներ պատրաստեցինք: Համեղ հյուրասիրությունից հետո բակում միասնական պարերգերով հրաժեշտ տվեցինք իրար՝ կրկին հանդիպելու պայմանով:

Оставьте комментарий