Рубрика: 2020-2021

«Նոյեմբերիկ»․paint ծրագրով դիմանկարներ

Օրը՝ 05.11.2020

Ժամը՝ 11.00-12.00

Անցկացման վայրը՝ Քոլեջ, 5 տարեկանների դասարան- լաբորատորիա

Մասնակիցներ՝ Քոլեջի 5 տարեկաններ

Պատասխանատուներ՝ Անահիտ Գրիգորյան, Անի Ավանյան

 Ուսումնական գործիք՝ պլանշետ, նեթբուք-նոթբուք, բջջային հեռախոս

Նպատակը՝

  • մարմնի մասերի ներկայացում,
  • մեդիահմտությունների կիրառման ցուցադրություն,
  • երկրաչափական պատկերներից օգտվելու կարողության ցուցադրում,
  • ստեղծագործական երևակայության ցուցադրում-ներկայացում։

Նկարագրությունը՝

Սեբաստացու օրերին ընդառաջ , սովորողներն՝ արդեն ծանոթ լինելով  Paint  ծրագրին, ինքնուրույն բացում են էջ, փորձում նկարել իրենց։ Նկարելուց օգտվում են երկրաչափական պատկերներից։ Օրինակ՝ կարող են գլուխը նկարելու համար ընտրել շրջանակը, քթի համար՝ եռանկյունը, ուղղանկյունը կամ ուղիղ գիծը։ Ընտրում են համապատասխան գույներ իրենց երևակայությամբ։ Ապա ինքնուրույն փորձում են պահպանել նկարը։ Ընթացքում պատմում են իրենց մասին, որ դպրոցում են սովորում։

Արդյունքում՝

Աշխատանքները հավաքվում են դասարանական բլոգում։

Оставьте комментарий