Рубрика: 2020-2021

«Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ». ելքի ու մուտքի ստուգատես

Ժամանակահատվածը՝ 01․12․2020 — 25․12․2020

Մասնակիցները՝ Քոլեջի 5 տարեկաններ

Նպատակը՝  պատրաստություն ամանորի տոնախմբությանը, ծեսը ճանաչել, դառնալ դրա ակտիվ մասնակիցը, կրողը, փոխանցողը, կենդանացնողը

Խնդիրները՝

  • բացիկներ պատրաստելու կարողությունների ձևավորում
  • տեխնոլոգիական հմտություններ ձևավորում
  • շրջապատում, միջավայրում մաթեմատիկական գործողություններ տեսնելու, համեմատություններ կատարելու, օրինաչափություններ կռահելու կարողությունների ձևավորում

Նկարագրությունը՝

  • զրույց ձմռան, ձյան, ամանորի մասին
  • ծիսական խոհանոց
  • ամանորյա բացիկների պատրաստում
  • ամանորյա խաղալիքների ստեղծում
  • խմբասենյակի ձևավորում
  • ամանորյա երգերի ունկնդրում
  • ռադիոթողարկումներ
  • դասարան-համույթի ելույթ