Рубрика: 2023-2024

«Զատկական խոհանոց». խոհանոցային գործունեության ստուգատես

Օրը՝ 25․03․2024
Ժամը՝ 11:00
Վայրը՝ Քոլեջի խոհանոց
Մասնակիցներ՝ Քոլեջի 5֊6 տարեկաններ

Պատասխանատուներ՝ 
 Անահիտ Գրիգորյան, Իրինա Սարգսյան
Նպատակը՝ Ծանոթացում զատկական ծիսական խոհանոցին, զատկական ուտեստների պատրաստում-ներկայացում:
Խնդիրները՝

  • ներկայացնել ուտեստի պատրաստման համար անհրաժեշտ մթերքները
  • ինքնուրույնության, ինքնասպասարկման դրսևորում
  • հաշվարկ, չափումներ, համեմատություններ կատարելու կարողությունների դրսևորում

Ընթացքը.
Սովորողները նախապատրաստում են խոհանոց
-լաբորատորիան զատկական ուտեստներ պատրաստելու համար: Նախապես ընտրում են, թե զատկական ո՞ր կերակրատեսակն են պատրաստելու, ի՞նչ բաղադրիչներ են օգտագործելու, յուրաքանչյուրից որքա՞ն է հարկավոր: Ընթացքում պատմում են, թե ի՞նչ գիտեն Զատիկ տոնի մասին, ի՞նչ ուտեսներ են դրվում զատկական սեղանին և այլն: Պատրաստման ընթացքն ուղեկցվում է զատկական երգերով, զատկական ասիկներով:

Զատկական կերակուրներ

  • թաբուլե. հազարի տերևներ, մաղադանոս, կանաչ սոխ, համեմ, լոլիկ, բլղուր, տոմատի հյութ, լիմոնի աղ, աղացած սև պղպեղ, բուսայուղ
  • համեմունքներով լավաշ. լավաշ, սև պղպեղ, կարմիր պղպեղ, աղ, սխտորի փոշի, բուսայուղ
  • Զատկական ասիկներ
  • Տի˜զ- տի˜զ, Ակլատիզ,
    Մազդ բիզ-բիզ, Ակլատիզ,
    Պասը գնաց, Զատիկն եկավ,
    Այծն էլ խոտը կերել է:
  • Զատկեզատի՜կ է, նավակատի˜կ է, չամչե հատի˜կ է:
  • Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ։

Զատկական երգեր

  • Գնացեք, տեսեք
  • Զարկ բոլոճիկ
  • Կարկաչա
  • Օր պար, ճոր պար
  • Խնկի ծառը ծաղկել է

Արդյունքները կամփոփվեն դասարանական բլոգում:

Оставьте комментарий