Рубрика: 2022-2023

«Էս էն Ամանորն է…»

Օրը՝ 26.12.2022
Ժամը՝ 11։30-13:00
Անցկացման վայրը՝ Քոլեջի Վերնատուն, Քոլեջի առաջին հարկի սրահ
Մասնակիցները՝ Քոլեջի 5 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Անահիտ Գրիգորյան, Իրինա Սարգսյան
Երաժշտության դաստիարակ՝ Մարինե Մկրտչյան
Պարուսույց՝ Լաերտ Գրիգորյան
Հյուրերը՝ Ծնողներ, դասավանդողներ, այլ մասնակիցներ
Մուտքը՝ ժպիտով, բարձր տրամադրությամբՁմեռ պապիկի տոնական կարմիր գլխարկներով
Նկարագրությունը՝ Քոլեջի 5 տարեկանները և ծնողական համայնքը ներկայանում են միասնական տոնախմբությամբ՝ ամփոփելով սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում ձեռք բերած իրենց հմտությունները:

Ծրագրում՝
Առաջին մաս. անակնկալ գործունեություն (անցկացման վայրը՝ Քոլեջի առաջին հարկի սրահ, ժամը՝ 11:30)
Երկրորդ մաս. Միասնական տոնախմբություն (անցկացման վայրը՝ Քոլեջի Վերնատուն, ժամը՝ 12:00)

  • Միասնական ընթերցում
    Էս էն տունն է, որտեղ ապրում է Ձմեռ պապին:
    Էս էն եղևնին է, որ ապրում է էն տան կողքին,
    որտեղ ապրում է Ձմեռ պապին:
    Էս էն փաթիլն է, որ իջնում է էն տան տանիքին
    որտեղ ապրում է Ձմեռ պապին:
  • Միասնական երգ. «Փաթ֊փաթ փաթիլներ»
  • Միասնական ընթերցում. «Առաջին ձյունը»
    -Վա՜յ, մայրի՜կ ջան, տե՜ս,
    Բակն ու դուռը լի
    Ինչքան սպիտակ
    Թիթեռ է գալի…
    Էսքան շատ թիթեռ
    Չեմ տեսել ես դեռ:
    -Չէ՛, իմ անուշիկ,
    Թիթեռներ չեն էտ.
    Թիթեռներն անցան
    Ծաղիկների հետ:
    Էտ ձյուն է գալի,
    Փաթիլն է ձյունի,
    Որ կարծես սպիտակ
    Թիթեռնիկ լինի: 
  • Միասնական երգ. «Little snowflake» 
  • Միասնական ընթերցում
    Էս էն տոնածառն է, որ պահած է էն տանը,
    որտեղ ապրում է Ձմեռ պապը:
  • Միասնական երգ. «Այ՜ քեզ տոնածառ»
  • Միասնական ընթերցում
    Էս էն Ամանորն է,
    որին սպասում են բոլոր-բոլորը:
  • Միասնական երգ. «Բասեն բարի»
  • Միասնական ընթերցում.
    Наступает Новый год,
    Скоро дед Мороз прийдёт.
    Приходи к нам, добрый дед!
    Без тебя веселья нет!
  • Միասնական երգ«Я узнала маленький секрет»
  • Միասնական ընթերցում.
    Скоро Дед Мороз придёт,
    Нам подарки принесёт,
    Яблоки, конфеты,
    Дед Мороз, ну где ты?
  • Միասնական ընթերցում.
    Santa Claus, Santa Claus,
    Brings many toys,
    For little girls and for little boys.
  • Միասնական ընթերցում. «Ձմեռ պապի»
    Արի՛, արի՛, Ձմեռ Պապի,
    Սպիտակ հագի, սպիտակ կապի:
    Դաշտ ու անտառ, գետ ու գետակ,
    Այս ամենը առ թևիդ տակ:
    Սարում, ձորում սուլի՛ր, երգի՛ր,
    Հեքիաթ ասա հետաքրքիր:
    Գցիր կամուրջ, փռիր կարպետ,
    Ա՛յ, անուրագ, անձեռ վարպետ:
  • Միասնական պարերգ՝ Թամզարա
  • Միասնական պարեր՝ Լիկիլի, Կոմիտասի շորոր,Կռնկավե, ԲուլուլԹաշկինակներով պար
  • Հանդիպում Ձմեռ պապի հետնվերներ
  • Բարեմաղթանքներով լի ծրարը փուչիկների օգնությամբ բաց կթողնենք երկինք:

Հյուրասիրություն

Оставьте комментарий