Рубрика: 2022-2023

Ծանոթանում ենք երաժշտական գործիքների հետ. ամփոփում

«Ծանոթանում ենք երաժշտական գործիքների հետ» նախագիծն իրականացնելու միտքը եկել է հենց սովորողներից: Մի օր, երբ խմբիս սովորողներից Վահանն իր շվին բերել էր Քոլեջ, խմբում մեծ իրարանցում առաջացավ: Մեկն ասաց՝ դուդուկ է, մեկն ասաց՝ սրինգ է, մյուսը՝ զուռնա և այլն: Երբ Վահանն ասաց, որ իր բերած երաժշտական գործիքը շվին է, սկսվեց հարցերի տեղատարափը՝ ինչի՞ց է այն պատրաստված, ի՞նչ ձայն է արձակում:
Մի բան է ուղղակի խոսքով ներկայացնել-պատմելը, մեկ այլ բան, երբ սովորողն իր աչքով ու ականջով է «ուսումնասիրում» երաժշտական գործիքը:
Նախագիծը սկսել եմ դեռ մարտ ամսին: Այդ ընթացքում նախագծում ներառել էի միայն ազգային փողային գործիքները: Հանդիպումներից սովորողներս շատ էին տպավորվել և մեծ ոգևորությամբ սպասում էին հաջորդ հանդիպումներին:
Այս ուսումնական տարում, նոյեմբեր ամսից սկսած, որոշեցի «Ծանոթանում ենք երաժշտական գործիքների հետ» նախագիծն առավել ընդլայնել՝ ներառելով ոչ միայն փողային նվագարանները, այլ նաև լարային և հարվածային գործիքները: Այս գործում մեծ դեր ունեցան (և դեռ կունենան) իմ երաժիշտ ընկերները, ովքեր մեծ ոգևորությամբ համաձայնեցին մասնակցել նախագծին՝ Լաերտ Գրիգորյան, Տաթև Մանվելյան, Արմենուհի Թամոյան:
Առաջին գործիքները, որոնց հետ ծանոթացան 5 տարեկանները, ազգային փողային գործիքներն էին: Այդ գործում մեզ օգնեց Լաերտ Գրիգորյանը, ով ծանոթացրեց փողային 4 գործիքների հետ՝ շվի, բլուլ, պկու, զուռնա: Մեծ էր սովորողների ոգևորությունը, երբ լսում էին երաժշտական գործիքից դուրս եկող ձայնը, փորձում գուշակել կամ համեմատել՝ որի ձայնն է բարձր, որինն ավելի ցածր: Սովորողները մեծ ուշադրությամբ էին լսում գործիքների ստեղծման պատմությունները:

Читать далее «Ծանոթանում ենք երաժշտական գործիքների հետ. ամփոփում»
Рубрика: 2022-2023

«Էս էն Ամանորն է…»

Օրը՝ 26.12.2022
Ժամը՝ 11։30-13:00
Անցկացման վայրը՝ Քոլեջի Վերնատուն, Քոլեջի առաջին հարկի սրահ
Մասնակիցները՝ Քոլեջի 5 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Անահիտ Գրիգորյան, Իրինա Սարգսյան
Երաժշտության դաստիարակ՝ Մարինե Մկրտչյան
Պարուսույց՝ Լաերտ Գրիգորյան
Հյուրերը՝ Ծնողներ, դասավանդողներ, այլ մասնակիցներ
Մուտքը՝ ժպիտով, բարձր տրամադրությամբՁմեռ պապիկի տոնական կարմիր գլխարկներով
Նկարագրությունը՝ Քոլեջի 5 տարեկանները և ծնողական համայնքը ներկայանում են միասնական տոնախմբությամբ՝ ամփոփելով սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում ձեռք բերած իրենց հմտությունները:

Ծրագրում՝
Առաջին մաս. անակնկալ գործունեություն (անցկացման վայրը՝ Քոլեջի առաջին հարկի սրահ, ժամը՝ 11:30)
Երկրորդ մաս. Միասնական տոնախմբություն (անցկացման վայրը՝ Քոլեջի Վերնատուն, ժամը՝ 12:00)

Читать далее ««Էս էն Ամանորն է…»»
Рубрика: 2022-2023

Դեկտեմբեր 2022

Դեկտեմբեր ամսվա ընթացքում իրականացվելիք նախագծեր
Մասնակիցները՝ Քոլեջի 5 տարեկաններ
Անցկացման վայրը՝
 Քոլեջում, ընտանիքում
Պատասխանատուներ՝
 Անահիտ Գրիգորյան, Իրինա Սարգսյան

Рубрика: 2022-2023

«Դեկտեմբերիկ». 1-ին շաբաթ

«Իմացումի հրճվանք» ծրագրի՝ 5 տարեկանների «Դեկտեմբերիկ» ստուգատես
Համակարգումը՝ 2-5  տարեկանների լաբորատորիայի
1-ին շաբաթ.  Դասարանը՝ բաց արվեստանոց, ինքնաշեն խաղալիքներ
Իրականացման պատասխանատուներ՝ 5 տարեկանների խմբի ղեկավարներտեխնոլոգներ
Նախագծերը և ամփոփումներն՝ ըստ դպրոցների

Рубрика: Без рубрики

«Դեկտեմբերիկ». Դասարանը՝ բաց արվեստանոց, ինքնաշեն խաղալիքներ

Օրը՝ 01.12.2022
Ժամը՝ 11:00
Անցկացման վայրը՝ Քոլեջի 5 տարեկանների դասարան-լաբորատորիա
Մասնակիցները՝ Քոլեջի 5 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Անահիտ Գրիգորյան, Իրինա Սարգսյան

Խորհրդատու տեխնոլոգ՝ Թերեզ Թումանյան
Նպատակը՝
Դասարանը վերածել ամանորյա ինքնաշեն խաղալիքների արվեստանոցի՝ դասարանը ձևավորելու նպատակով:

Читать далее ««Դեկտեմբերիկ». Դասարանը՝ բաց արվեստանոց, ինքնաշեն խաղալիքներ»
Рубрика: 2022-2023, Սեբաստացու օրեր 2022

Հարիսայի ծես

Ամեն տարի նոյեմբեր ամսին կրթահամալիրում նշվում է հարիսայի համանքային տոնը: Այս տարին ևս բացառություն չէր: Շաբաթ օրը սկսեցինք Սբ. Երրորդություն եկեղեցում, միասնական պարերից հետո շարժվեցինք Քոլեջ, որտեղ մեզ էր սպասում ամենահամեղ հարիսան՝ 5 տարեկանների պատրաստված թթվով ու կրթահամալիրում արտադրված անուշահամ գինով:
Օրվա տեսանյութերը:

Տեսանյութը՝ Սոնա Կարապետյանի
Տեսանյութը՝ Մարիամ Մխիթարյանի
Рубрика: 2022-2023, Աշխատանքային նախագծեր 2022-2023

Աշխատանքային նախագիծ

Աշխատանքային նախագիծ
28.11.2022-02.12.2022
Շաբաթվա ստեղծագործությունը՝ Ղ.Աղայան «Ատամ փոխած» 
Շաբաթվա երգը՝
  «Փափ,փաթ, փաթիլներ»,  «Բասեն բարի»
Շաբաթվա նախագծերը՝

  • «Դեկտեմբերիկ». Դասարանը՝ արվեստանոց. ինքնաշեն խաղալիքներ
  • Համագործակցային նախագիծ Հասմիկ Գրիգորյանի հետ. տիկնիկագործություն
  • Ցուցահանդես-ներկայացում

Շաբաթվա աշխատանքային գործունեության հիմնական ուղղությունները.

  • 09:00-09:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք
  • 10:00-10:30 Նախաճաշ
  • 12:35-13:00 Ճաշ
  • 13:35-ից երկարացված օրվա կազմակերպում
  • Լող (երեքշաբթի 11:40-12:25)
  • Աշխատանք ուսումնական գործիքով. նկարում ենք ատամներ (չորեքշաբթի)
  • Լեզվագործունեություն. զրույց ատամհատիկի մասին
  • Բանավոր մաթեմատիկա ընկույզներով
  • Երաժշտական գործունեություն. ամանորյա երգերի ուսուցում
  •  Ազգային խաղեր
  • Մեր պարերը. պատրաստվում ենք ուրբաթ-համերգին. բուլուլ
  • Տեխնոլոգիական գործունեություն. ատամիկ կերպարներ
  • Մարզական գործունեություն.
Рубрика: 2022-2023

«Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ»

Ժամանակահատվածը՝ 01․12․2022-30․12․2022
Մասնակիցները՝ Քոլեջի 5 տարեկաններ
Նպատակը՝  պատրաստություն ամանորի տոնախմբությանը, ծեսը ճանաչել, դառնալ դրա ակտիվ մասնակիցը, կրողը, փոխանցողը, կենդանացնողը

Խնդիրները՝

  • բացիկներ պատրաստելու կարողությունների ձևավորում
  • տեխնոլոգիական հմտություններ ձևավորում
  • շրջապատում, միջավայրում մաթեմատիկական գործողություններ տեսնելու, համեմատություններ կատարելու, օրինաչափություններ կռահելու կարողությունների ձևավորում
Читать далее ««Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ»»
Рубрика: 2022-2023, Ամսիկներ 2022-2023

Դեկտեմբերիկ 2022

«Իմացումի հրճվանք» ծրագրի՝ 5 տարեկանների «Դեկտեմբերիկ» ստուգատես
Պատասխանատուներ՝ Անահիտ Գրիգորյան, Իրինա Սարգսյան