Рубрика: 2022-2023

«Սեպտեմբերիկ». հակաբացիլ Կոմիտաս` ազգային խաղերով

Օրը՝ 29.09.2022
Ժամը՝ 11:00
Անցկացման վայրը՝ Քոլեջի ներքին բակ
Մասնակիցները՝ Քոլեջի 5 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Անահիտ Գրիգորյան, Իրինա Սարգսյան
Երաժշտության դաստիարակ՝ Մարինե Մկրտչյան

Հագուստը՝5 տարեկանները ներկայանում են դասարանական գունավոր շապիկներով
Նպատակը՝ Կոմիտասյան օրերի շրջանակում ներկայացնել Կոմիտասի ստեղծագործությունները, սովորողների երաժշտական, խաղային գործունեության  մեկամսյա  արդյունքները
Խնդիրները՝

  • Երաժշտության միջոցով սովորողներին հաղորդակից դարձնել ազգային մշակույթին,
  • Սովորողների մոտ ձևավորել երաժշտական ունակություններ, երգելու, երգը խաղալով ներկայացնելու կարողություններ,
  • Տարածել կոմիտասյան երաժշտությունը:

Ծրագրում՝ 

Ազգային խաղ՝ «Մամի՜, մամի՜, խաղողը հասե՞լ է…» 
Խաղը՝ Մարինե Մկրտչյանի ուսումնական բլոգից
Նկարագրությունը՝
Երեխաները բռնում են միմյանց ձեռքից և ուղիղ գծով կանգնում: Շարքի վերջում
կանգնածներից մեկը մյուսին
 հարցնում է.

  • Մամի, մամի, խաղողը հասե՞լ է:
    Մյուսը պատասխանում է.
  • Հասել է, հասմըսել է,
    Շանը կտամ, գելին կտամ,
    Քեզ մի ճութ չեմ տա:
  • Ինչո՞վ գամ` որ տաս:
  • Դհոլ — զուռնով:
    Հարցնողն իր խմբով, դհոլի և զուռնայի ձայներին նմանեցնելով, որևէ երաժշտություն «նվագելով», շարքի առջևից գալիս և անցնում է պատասխանողի և նրա կողքին կանգնածի թևերի տակով: Երբ շարքը նորից շարվում է իր նախկին դիրքով, պատասխանողի կողքին կանգնածի դիրքը փոխվում է: Նրա ձեռքերը խաչված են, իսկ ինքը՝ շրջված հակառակ կողմ: Երկխոսությունը կրկնվում է մի քանի անգամ: Յուրաքանչյուր երկխոսության վերջում հանձնարարությունը տարբեր է լինում՝ ձիով,մեքենայով, թռչկոտելով, մի ոտքով թռնելով, ավանակով, հաց ուտելով (հա՜մ, հա՜մ, հա՜մ, հա՜մ,) երգելով, գնացքով, զմփիկով, նապաստակի նման ցատկելով և այլն: Ամեն անգամ անցնում են արդեն շրջվածի և կողքին կանգնածի բռնած ձեռքերի տակով: Երբ անցնում են վերջին զույգի թևերի տակով, պատասխանողն ասում է.
  • Մամին կասի՝ սխտոր ծեծենք:
    Շարքը, բաց չթողնելով ձեռքերը, ռիթմիկ թռիչքներ է կատարում բացականչելով.
  • Չը՜խկ, չը՜խկ, չը՜խկ, չը՜խկ:
  • Մամին կասի` լվացք ենք արել, պարանը կարճ է:
  • Քաշենք` երկարի:
    Երկու կողմից խաղավարները, որոնց կողմից է շարքի կեսը, նրանց հետ քաշում են այնքան, մինչև մեջտեղի կամ որևէ զույգի ձեռքեր իրարից բաժանվեն:

Արդյունքները  կամփոփվեն տեսանյութերի տեսքով, որոնք կտեղադրվեն դասարանական բլոգներում, ենթակայքում:

Оставьте комментарий