Рубрика: 2022-2023

«Սեպտեմբերիկ». Կրթական շքերթ 2022

Օրը՝ 05.09.2022
Ժամը՝ 12.00
Վայրը՝ Քոլեջի ներքին բակ

Մասնակիցները՝ Քոլեջի 5 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Անահիտ Գրիգորյան, Իրինա Սարգսյան, Էլյա Գրիգորյան, Անահիտ Մարգարյան
Երաժիշտ՝ Մարինե Մկրտչյան
Համակարգումը՝ «Իմացումի հրճվանք» ծրագրի՝ 5 տարեկանների և «Ծեսերի» լաբորատորիաների
Լուսաբանումը՝ Ֆեյսբուքյան ուղիղ եթերներով, անհատական ֆոտո-վիդեո տեսախցիկներով

Ծրագրում.

  • Ռիթմիկ ֆլեշմոբ՝ թմբուկներով, շրխկաններով, ծափերով, դոփերով
  • Արևաշարք՝ Արև, արև դուրս արի, Արև, արև եկ, եկ
  • Աթ. Խնկոյան «Մեղու»՝ երաժշտառիթմիկ խաղ-բանաստեղծություն

Պըզզան, պըզզան,
Պըզպըզան,
Պստիկ մեղու տըզտըզան,
Դաշտ ու հովիտ կշրջես,
Բարձր սարեր կթռչես,
Սուսան սմբուլ կխմես,
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած՝ տուն կգաս:

  • Կոմիտաս՝ «Ձիուկ»
  • Աթ. Խնկոյան «Աքաղաղն ու կտուրը»

Մի աքաղաղ կարմրապեծիկ,
Իր ոտքերը երկար ու ձիգ,
Կտրին տալով` վեր – վեր ձգվեց,
Ու զարմանքով ինչ հարց տվեց.
-Էս ո՛նց է, որ ես զոռ տալիս,
Էս կտուրը փուլ  չի գալիս:

  • Միասնական պարերգ՝  Թամզարա
  • Հյուրասիրություն
  • Ուրախ լողափ

Оставьте комментарий