Рубрика: 2022-2023, Համագործակցային նախագծեր 2022-2023

Շարֆերի գունավորում. ամփոփում

Այսօր այցելեցինք կարի արհեստանոց՝ մեր գունավորած շարֆերի վերջնական տեսքը տեսնելու համար: 5 տարեկանները շա՜տ ոգևորվեցին, երբ տեսան աշխատանքները: Նախորդ այցելության ժամանակ նրանք չէին մոռացել օրվա բացակա ընկերների մասին և նրանց համար էլ էին շարֆեր գունավորել: