Рубрика: 2022-2023

«Հոկտեմբերիկ». Բնագիտական ստուգատես

Օրը՝ 13.10.2022
Ժամը՝ 11:00
Անցկացման վայրը՝ Քոլեջի 5 տարեկանների խմբասենյակ-լաբորատորիա, բակ
Մասնակիցները՝ 5 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Անահիտ Գրիգորյան, Իրինա Սարգսյան
Խորհրդատու Շողիկ Պողոսյան

Նպատակը`Փորձերի միջոցով զարգացնել 5 տարեկանների տրամաբանական մտածողությունը, ստեղծագործական միտքը և երևակայությունը:

Ընթացքը՝
«Աշնանային պարտեզն» իր առանձնահատկություններն ունի՝ մրգերի և բանջարեղենի առատություն, տարբեր տեսակներ, ծառատունկ, ծաղկատունկ, սերմնահավաքություն, սերմնացան, ցորենացան…

  • 5 տարեկանները խանութից կամ իրենց այգուց բերած մթերքը լվանում են, տարբերակում գույները, խաղի միջոցով «բացահայտում» են հոտը, համը, հետազոտում, ուսումնասիրում են սերմերը, զրուցում մրգերի և բանջարեղենի մասին:
  •  Սկսում են փորփրել, առանձնացնել սերմը պտղամսից, սերմը տեղափոխել թղթի վրա, չորացնել, հաշվել, համեմատել:
  • Խմբասենյակում ստեղծում են իրենց բանջարանոց -լաբորատորիան:

Անհրաժեշտ նյութեր և գործիքներ
Մրգեր և բանջարեղեն, խոշորացույց, խոհանոցային այլ պարագաներ։

Արդյունք`
Բազում հարցերի պատասխաններ 5 տարեկանները ստանում են իրենց խաղ-գործունեության արդյունքում։

Оставьте комментарий